Մաքսային միություն. Սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը
07/09/2013 10:15

Մաքսային միություն. Սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը

«168 Ժամում» կարդում ենք. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումից հետո կարևոր է հասկանալ միության տնտեսական բաղադրիչ առավելություններն ու թերությունները: Մաքսային միությունը ենթադրում է անդամ պետությունների միջև ազատ ապրանքաշրջանառություն` հիմնականում առանց մաքսավճարների և միասնական մաքսավճար` մաքսային միությունից դուրս երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության ժամանակ: Առաջին հայացքից թվում է, թե մեզ համար իդեալական տարբերակ է. Մեր «հիմնական» տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ ավելի կակտիվանան մեր հարաբերությունները, մեր ապրանքներն ավելի լավ պայմաններով կհայտնվեն ռուսական շուկայում, իսկ ներմուծվող ապրանքների գներն ավելի կէժանանան` շնորհիվ մաքսավճարների բացակայության: Սակայն ՀՀ առևտրատնտեսական առաջին գործընկերը Ռուսաստանը չէ, այլ ԵՄ-ն է:

2013թ, առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 655 մլն դոլար, ԵՄ-ի հետ` 809 մլն դոլար` 24 տոկոսով ավելի: Ընդ որում, ԵՄ-ի հետ և ներմուծման, և արտահանման ծավալները գերազանցում են Ռուսաստանի հետ ներմուծման և արտահանման ծավալները: Եվ ահա այստեղից են սկսում մեր խնդիրները: Խիստ կասկածելի է, որ ՌԴ-ից ներմուծվող ապրանքների գները կէժանանան` հաշվի առնելով տնտեսության մոնոպոլացված վիճակը և այն իրականությունը, որ գնի էժանացման գործոնների ազդեցությունը սպառողների վրա գրեթե չի անդրադառնում:

Միությանն անդամակցելուց հետո երնեկ ենք տալու այսօրվա աստղաբաշխական վճարներին: Եթե հիմա ներմուծման ժամանակ վճարում ենք մեքենայի 32-52 տոկոսը, ապա շուտով վճարելու ենք մեքենայի արժեքի… 300-500 տոկոսը: Այո, օրինակ` 5000 դոլարանոց 10 տարվա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի համար անհրաժեշտ է լինելու վճարել 24.100 դոլար, 10.000 դոլարանոցի համար` 30150 դոլար: Այնպես որ, գալիս է սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը…»: 

Մաքսային միություն. Սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը