.jpg)
Tol. org. Իլհամ Ալիևը հասարակության աջակցությունը չի վայելում
Գրեթե կասկածներ չկան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասարակության աջակցությունը չի վայելում, սակայն հոկետմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, կարծես թե, արդար չեն լինելու: Այս մասին գրում է Tol. org պարբերականը:
«Հասարակության մեջ վախի մթնոլորտ է առկա: Երբ նրանց հարցնում ես ընտրությունների վերաբերյալ, նրանք ճիշտ պատասխան չեն տալիս: Նրանք մտածում են, որ քվեարկության արդյունքները կուղարկվեն մի տեղ և այն հետևանքներ կունենա»,-նշել է «Օրենք և զարգացում» հասարակական միավորման ղեկավար Հաֆիզ Հասանովը:
«Կառավարությունում աշխատողները նույնպես աջակցություն են ցուցաբերում գործող նախագահ Իլհամ Ալիևին: Նրանցիցի շատերը 100-մինչև 200 մանաթ (120-240 դոլար) աշխատավարձ են ստանում: Ինչպե՞ս կարող են նրանք աջակցություն չցուցաբերել Ալիևին: Նրանք ձևացնում են որ գոհ են` վախենալով հետագա ճնշումներից»,- նշել է քաղաքագետ Ռուֆաթ Գագոզլուն:
Ընտրությունները վերահսկող հանձնաժողովի անդամ Մամմադլին նշել է, որ տարիների ընթացքում տեղի ունեցած ադմինիստրատիվ ճնշումներն իրենց արդյունքն են տվել` պասիվ ընտրազանգված ստեղծելով:
«Արդյոք եղել է մի դեպք, երբ զոհերը սկսել են համակրանք զգալ իրենց գողացած ահաբեկիչների հանդեպ: Նման դեպք էլ Ադրբեջանում է տեղի ունեանում: Մարդիկ տասնամյակներ շարունակ ապրում են սահմանափակումների մեջ և նրանք սկսել են համակրանք զգալ իրենց գերի վերցնողի հանդեպ»,-նշել է քաղաքացի Շահին Ալիևը: