Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը. Լրացված
07/09/2013 15:18

Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը. Լրացված

Aysor.am-ի տեղեկություններով` ձերբակալվել է  ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ այս պահի դրությամբ տեղեկությունը ճշտվում է:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկատվությունը, հրաժարվելով տրամադրել այս գործով որևէ այլ տեղեկատվություն:

Մեր տեղեկություններով` նա մոտ 10 տարի առաջ նա ղեկավարել է ԱԱԾ վարչություններից մեկ, որը զբաղվել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարով:

Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը. Լրացված