Բակո Սահակյանը կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարեց հաջողված
07/09/2013 14:50

Բակո Սահակյանը կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարեց հաջողված

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին և անելիքներին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը Արցախում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները:
 

Բակո Սահակյանը կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարեց հաջողված