«Բիլայն» աշխատակիցը աջ դաստակի կոտրվածք ունի. Ոստիկանության պարզաբանումը
07/09/2013 15:36

«Բիլայն» աշխատակիցը աջ դաստակի կոտրվածք ունի. Ոստիկանության պարզաբանումը

Հյուսիսային պողոտայում «ԱրմենՏելի» աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծածկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանում է տարածել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 00.35-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային մասի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի Վաֆա Ա.-ն, որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի Հյուսիսային պողոտայում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող «Բիլայն» ընկերության երեք աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս և պատճառել վնասվածք:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:

Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է «Բիլայն» ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ Ս., Գուրգեն Մ. և Մնացական Ս., որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին, ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի և նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Ալբերտ Ա.-ից և Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:

Նախորդող հրապարակումներ՝ «Բիլայնի» աշխատակիցները ծեծի են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն

«ԱրմենՏել». Ծեծված օտարերկրացիները թմրադեղի ազդեցության տակ են եղել

«Բիլայն» աշխատակիցը աջ դաստակի կոտրվածք ունի. Ոստիկանության պարզաբանումը