.jpg)
7-ամյա տղան հրազենային վնասվածք է ստացել՝ առանց որևէ կրակոցի
Դաղստանի քաղաքներից մեկում 7-ամյա տղան հրազենային վնասվածք է ստացել՝ առանց որևէ կրակոցի: Գնդակը տղայի գլխին է ընկել երկնքից, այն պահին, երբ նա բակում ընկերների հետ խաղալիս է եղել:
Նրա ընկերները պատմել են, որ խաղի պահին տղան անսպասելի ընկել է գետնին և նրա գլխից սկսել է արյուն հոսել: Շտապօգնության բժիշկները սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվել, նրանք կարծել են, թե տղան վնասվածք է ստացել ընկնելուց, սակայն հիվանդանոցում պարզվել է, որ երեխան հրազենային վնասվածք է ստացել: Ո'չ տղայի ընկերները, ո'չ հարևանները որևէ կրակոց չեն լսել ու տարօրինակ ոչինչ չեն նկատել, նրանք ևս սկզբում չեն հասկացել, թե ինչու է երեխայի գլուխը վնասվել:
Life News-ի հաղորդմամբ` Դաղստանի ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները: