.jpg)
Գվատեմալայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Գվատեմալայի հարավային հատվածում ուժգին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների ծառայության սեյսմոլոգները հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,5 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող գվետեմալական Պախապիտա բնակավայրի մոտակայքում` 67,7 կմ խորության վրա: Երկրաշարժից 7 րոպե անց, գրեթե նույն շրջանում 5,5 բալանոց ցնցումներ են գրանցվել:
Փլուզումների և զոհերի մասին տվյալ պահին տեղեկություններ չկան:
Կենտրոնական Ամերիկայի Գվատեմալա-Մեքսիկա սահմանային գոտին երկրագնդի ամենակտիվ սեյսմիկ վայրերից է համարվում: Այստեղ պարբերբար գրանցվում են տարբեր ուժգնության ցնցումներ: 2012 թ.-ի նոյեմբերին 7,4 բալանոց երկրաշարժի զոհ են դարձել Գվատեմալայի ավելի քան 50 բնակիչ: