Իսլամիստներն իրենց վրա են վերցրել Համայի ահաբեկչության պատասխանատվությունը
07/09/2013 14:32

Իսլամիստներն իրենց վրա են վերցրել Համայի ահաբեկչության պատասխանատվությունը

Իսլամիստական ծայրահեղական «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը իր վրա է վերցրել անցած ամիս Համայում տեղի ունեցած ահաբկեչության պատասխանատվությունը, որի ժամանակ զոհվել էր նահանգապետը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում տեղակայված SITE հետախուզական դիտարկման խմբին:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը օգոստոսին հայտնել էր, որ նահանգապետ Անաս Աբդուլ Ռազակը մահացել է ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Ավտոմեքենան պայթել է, երբ նահանգապետի ավտոշարասյունն անցել է Համայի շրջաններից մեկով:
Խմբավորումը հայտնել է, որ մի ամիս նրանք հետևել են Աբդուլ Ռազակի տեղաշարժերը:

Նշենք, որ «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» առաջնորդ Մուհամեդ Ալ-Գոլանին անցած ամիս հայտարարել էր, որ Դամասկոսում օգոտսոսի 21-ին իրականացրած քիմիական հարձակման համար վրեժխնդիր են լինելու և որպես թիրախ ընտրելու են ալավիներին:

 

 

Իսլամիստներն իրենց վրա են վերցրել Համայի ահաբեկչության պատասխանատվությունը