Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում
07/09/2013 15:27

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանը դեռևս 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում:

«Այդքան է տևում փորձաքննության ժամկետը: Նրա հոգեկան վիճակը այժմ կարելի է գնահատել բավարար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում  Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախորդող հրապարակում` Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել

Զորամասում կրակած զինծառայողը ձերբակալված է 

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում