ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 71 հարց, 21 միջազգային պայմանագիր
07/09/2013 11:57

ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 71 հարց, 21 միջազգային պայմանագիր

Տեղի է  ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 90 հարց և միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:  

ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 71 հարց, 21 միջազգային պայմանագիր