.jpg)
Պրանդելլի. «Ֆիզիկական պատրաստականության մակարդակն օպտիմալ չէ»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Բուլղարիայի ընտրանու նկատմամբ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո գովել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլն իր հաշվին է գրանցել Ալբերտո Ջիլարդինոն:
«Ֆիզիկական պատրաստականության մակարդակն օպտիմալ չէ, ինչը նկատելիորեն բարդացնում է մեր կյանքը: Ցավոք, վնասվածքների պատճառով հարկադրական 3 փոփոխություն կատարեցինք: Բուֆոնն իր հրաշալի խաղով փրկեց մեզ և հաղթանակ ապահովեց: Չնայած որոշ խնդիրներին, հաղթանակը միշտ էլ հաճելի է:
Մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն արեց ավելին, քան կարող էր: Քանի դեռ մենք կազմակերպված էինք խաղում, վերահսկում էինք գնդակն ու տեմպը: Խաղավերջում բուլղարացիները նետվեցին առաջ, ուստի ստիպված էինք քրտնել»,- Պրանդելլիի խոսքերը մեջբերել է իտալական մամուլը: