Ռոնալդու. «Սա յուրահատուկ խաղ էր, և ես երջանիկ եմ»
07/09/2013 15:43

Ռոնալդու. «Սա յուրահատուկ խաղ էր, և ես երջանիկ եմ»

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական խաղում, հայտարարել է, որ այդ նվաճումը պատմական է:

Երեկ Բելֆաստում կայացած հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի ազգային թիմի: Քրիշտիանու Ռոնալդուն հավաքականի պաշտոնական խաղում առաջին անգամ հեթ-տրիկ ձևակերպեց: Բացի այդ, ազգային թիմի ռմբարկուների ցուցակում 2 գոլով գերազանցեց Էյսեբիոյին (41 գոլ):

«Սա ինձ համար պատմական պահ է,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Մադրիդի «Ռեալում» 1 խաղում 3 գոլ բազմիցս եմ խփել, իսկ հավաքականում` առաջին անգամ: Սա յուրահատուկ խաղ էր, և ես երջանիկ եմ»:

Ռոնալդու. «Սա յուրահատուկ խաղ էր, և ես երջանիկ եմ»