.jpg)
Ռոնալդուն շրջանցեց Էյսեբիոյին
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ հայտնվեց ազգային թիմի ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականում: Ռոնալդուն իր գոլերի թիվը հասցրեց 43-ի, մինչդեռ Էյսեբիոն աչքի է ընկել 41 անգամ:
Հավաքականի լավագույն ռմբարկուն դառնալու համար Ռոնալդուն դեռ պետք է շրջանցի Պեդրո Պաուլետային, ում ակտիվում 47 գոլ կա: Բայց դա միայն ժամանակի խնդիր է, և ոչ ոք չի կասկածում, որ Ռոնալդուն շատ մոտ ապագայում կգերազանցի նաև Պաուլետային: