Նախագահը Գեղարքունիքում ծանոթացավ ճանապարհաշինարարական աշխատանքներին
07/09/2013 15:35

Նախագահը Գեղարքունիքում ծանոթացավ ճանապարհաշինարարական աշխատանքներին

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Մարզում այս տարի շահագործման կհանձնվի Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Գավառի Արծվաքար թաղամասով անցնող և Նորատուզ-Կարմիրգյուղ ճանապարհին միացող ճանապարհահատվածը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանն այսօր Գեղարքունիքում լրագրողներին ասաց, որ ճանապարհի հիմնանորգման աշխատանքները սկսվել են այս տարվա հունիս ամսին և նախատեսված է դրանք ավարտել հոկետեմբերի 30-ին:

Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհ: Հիմնանորոգման արժեքն է 422 մլն դրամ:  Գումարը փոխանցվել է ՀՀ պետբյուջեից:

Բախտամյանը նաև ավելացրեց, որ գումարի փոխանցումից հետո ԾԻԳ-ը հայատարարել է բաց մրցույթ, որը շահել է «Արարատ Ճանշին» ընկերությունը:

«Նախկին ճանապարհը քայքայված էր և անանցանելի` ջրահեռացման համակարգ ընդհանրապես գոյություն չուներ»,- լրագրողներին ասաց Ալեքսանդր Բախտամյանը:

Նշենք, որ ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհային ծածկ, վերականգնել շուրջ 1800 գծամետր ջրահեացման համակարգ, Արծվաքար թաղամասում կառուցել 1-2 մ լայնությամբ երկկողմանի մայթեր, կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ և գծանշում կիրականացվի:
 

Նախագահը Գեղարքունիքում ծանոթացավ ճանապարհաշինարարական աշխատանքներին