.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սևան» հանքային ջրերի գործարան
Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սևան» հանքային ջրերի գործարան և ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին:
«Սևան» հանքային ջրերի գործարանի հիմնադիր նախագահ Միսակ Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարանը 2010թ.-ից սկսել են նորոգել, իսկ ընդհանրապես գործարանը հիմնադրվել է 1953թ.-ին Գավառ քաղաքում` հանքային ջրի աղբյուրի վրա:
1953-1962 թթ.-ներին գործարանն ունեցել է ընդամենը 15 աշխատակից և արտադրել ընդհանուր առմամբ 150 հազար շիշ հանքային ջուր:
1992-2010թթ. սկսվել է գործարանի հիմնանորոգումը: Ներկայումս նախատեսվում է վերաբացել գործարանը և արտադրանք տալ արդեն 2014թ.-ից:
«Մենք նախատեսում ենք ունենալ 80-120 աշխատատեղ: Փորձելու ենք երկու տարվա ընթացքում 20 մլն շիշ արտադրանք տալ»,- ասաց Միսակ Բալասանյանը:
Բալասանյանի խոսքով` արտադրանքի 40 տոկոսը կիրացվի Հայաստանում, 60 տոկոսը ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:
«Գործարանի վերանորոգման համար հատկացվել է 2 մլդ դրամ գումար: Այն փոխանցվել է պետական բյուջեից»,- ասաց Միսակ Բալասանյանը՝ ավելացնելով, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է կազմակերպել նաև չիչխանի բնական հյութի և յուղի արտադրություն:
Բացի այդ, գործարանում կկառուցվի նաև 12 լողավազան` ձկնաբուծության ու խեցգետնի բազմացման համար: