.jpg)
Շատ ընտանիքներում ժամանակը չի բավարարում սեքսով զբաղվելու համար
Կյանքի խելագար ռիթմը մեծ քաղաքներում բերում է նրան, որ շատերի մոտ ժամանակ չի մնում, որպեսզի տրամադրեն և´ իրենք իրենց, և´ իրենց սիրելիին:
Հարցումը, որին մասնակցել է 300 զույգ, ցույց է տվել` յուրաքանչյուր երրորդ զույգ սեքսով զբաղվում է ոչ թե այն ժամանակ, երբ ցանկություն է լինում, այլ երբ ազատ ժամանակ է լինում:
Հարցվածների 23 տոկոսը նշել է` եթե ամուսնական զույգն ունենում է ազատ ժամանակ, ապա դա հենց այն պահն է, երբ պետք է սեքսով զբաղվեն: Միայն 28 տոկոսն են կարողանում իրենց թույլ տալ սեքսով զբաղվել այն ժամանակ, երբ ցանկություն ունեն, այլ ոչ թե նրա համար, որ ազատ ժամանակ ունեն:
Սեքսոլոգների կարծիքով` ժամանակակից մարդկանց համար սեքսn առաջնային հորիզոնականում չէ, այն կարող են հետաձգել ցանկացած այլ գործի պատճառով, նույնիսկ տունը մաքրելու և ամանները լվանալու համար: