.jpg)
Հնդիկ ուսուցիչը 20 տարի է աշխատանքի է գնում լողալով (Տեսանյութ)
Հնդկաստանի հարավում ապրող մաթեմատիկայի ուսուցիչը յուրաքանչյուր օր լողալով մի քանի կիլոմետր ճանապարհ է անցնում, դպրոց հասնելու համար:
Դպրոց հասնելու համար տղամարդը լողալով անցնում է գետը, իսկ ջրի վրա մնալու համար օգտագործում է ավտոմեքենայի անվադող:
Գետով անցնելու ընթացքում ուսուցիչը գլխավերևում պահում է գրքերն ու չոր իրերը: Գետն անցնելուց հետո տղամարդը ստիպված է անցնել ջունգլիներով: Եվ այսպես արդեն 20 տարի:
«Ես ավտոբուսով չեմ երթևեկում, քանի որ այն անհարմար փոխադրամիջոց է: 12 կմ ճանապարն անցնում է նվազագույնը 3 ժամում, երբեք չես իմանա արդյոք կհասնե՞ս դասերի սկզբին, թե ոչ: Գետը լողալով անցնելն ինձ համար ավելի է հեշտ ու հարմար է: Բնության գրկում անցկացրած այդ ժամերն ինձ հանգստություն ու ներդաշնակություն են տալիս»,- պատմել է Աբդուլա Մալիկը:
Նրա աշակերտներն ասում են, որ ապագայում նույնպես կցանկանան աշխատել դպրոցում: