Աբխազիայի ԱԳՆ. Ռուս դիվանագետի սպանությունը սպառնում երկրի կայունությանը
09/09/2013 18:16

Աբխազիայի ԱԳՆ. Ռուս դիվանագետի սպանությունը սպառնում երկրի կայունությանը

Աբխազիայի ԱԳ նախարարությունը ռուս դիվանագետի սպանությունը որակում է որպես երկրի խաղաղությունն ու կայունությունը վտանգելու փորձ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Աբխազիայի արտգործնախարարության արած հայտարարությանը:

«Աբխազիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի դիվանագետի սպանությունը որակում է որպես ռուս-աբխազական եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները խախտելու միտում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ` Աբխազիայի իշխանությունները ցավակցել են ՌԴ դեսպանության աշխատակիցներին, ՌԴ ԱԳՆ-ին և սպանվածի հարազատներին: «Ռուսատանի հետ հարաբերությունները մեր ազգի համար բացարձակ արժեք են: Այս դաժան հանցագործության հեղինակները մեր ազգի և ապագայի թշնամին են», - ասվում է հայտարարության մեջ:

Ըստ տեղեկությունների` այսօր առավոտյան 8:30-ի մոտակայքում, Սուխումի քաղաքի իր տան ավտոտնակի մոտ, գլխին ստացած կրակոցից սպանվել է Աբխազիայում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևը: Տուժել է նաև վերջինիս կինը, ով տվյալ պահին գտնվում է հիվանդանոցում: Հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ:
 

Աբխազիայի ԱԳՆ. Ռուս դիվանագետի սպանությունը սպառնում երկրի կայունությանը