Կայացել է «Արձագանք-2013» աշխատանքային խմբի խորհրդակցություն
09/09/2013 20:30

Կայացել է «Արձագանք-2013» աշխատանքային խմբի խորհրդակցություն

Ս. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Մարզումների նպատակն է.

1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:

2. Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:

3. Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ:
 

Կայացել է «Արձագանք-2013» աշխատանքային խմբի խորհրդակցություն