Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի արժեքն է 2000-8000 դրամ
09/09/2013 12:08

Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի արժեքն է 2000-8000 դրամ

Վաղը «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստան-Դանիա ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հյումել» և «Երևան Սիթի» խանութների ցանցերում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի պաշտոնական կայքից:  

Այսօր և վաղը տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Տոմսերի արժեքն է` - յարուս՝ 2000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477: 
 

Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի արժեքն է 2000-8000 դրամ