Ադրբեջանցի «օրենքով գողերը» Վրաստանում հանցախմբեր էին ուղղորդում
09/09/2013 20:09

Ադրբեջանցի «օրենքով գողերը» Վրաստանում հանցախմբեր էին ուղղորդում

Վրաստանի քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները քրեական աշխարհին պատկանելու մեղադրանքով Քվեմո-Քարթլիի մարզի` Մարնեուլիի և Դմանիսիի տարածաշրջաններում ձերբակալել են 13 հոգու:

Բոլոր ձերբակալվածները իրականացնում էին Ռուսաստանից և Ադրբեջանից «օրենքով գողերի» հրամանները` Վրաստանի տարածքում:

8 հոգանոց հանցախումը հրամաններ էր ստանում ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովից, ով քրեական աշխարհում հայտնի է Գուլու մականունով:

Գուլուն այս պահին իր պատիժն է կրում ադրբեջանական բանտերից մեկում:

Նշենք, որ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը 18 տարի անցկացրել է բանտում:

Լոտու Գուլին իր բանտարկության 10 տարիներն անցկացրել է Գոբուստանի խիստ ռեժիմով բանտում:

Նրան առաջադրված նոր մեղադրանքները կստիպեն Սալիֆովին Գոբուստանի մենախցում անցկացնել ևս 9 տարի:

«Օրենքով գողը» դատապարտվել է 1996 թ.-ին ծանր հանցագործությունների` դրամաշորթություն, մարդկանց առևանգումների և զենքի անօրինական կրման համար:

Գոբուստանյան բանտը գտնվում է Բաքվից 70 կմ հեռավորության վրա և նախատեսված է առանձնահատուկ ծանր հանցագործություններ կատարած անձանց համար: Բանտում այս պահին պահվում է 700 բանտարկյալ, որոնցից 250-ը` ցմահ:

Լոտու Գուլին գտնվելով բանտում` 2001-2004 թթ.-ին հասցրել է կատարել մի շարք ծանր հանցագործություններ, ինչի հետևանքով նրա պատժաժամկետը երկարաձգվել է:

«Օրենքով գողը» 4 բջջայինների օգնությամբ բանտից փորձել է դրամ շորթել բիզնեսմեններից և այլ ազդեցիկ անձանցից:

Այդ գործում նրան օգնել է հարազատ եղբայրը` Մուշֆիգ Սալիֆովը և նախկին սպորտսմեն Ֆարիզ Մամեդովը, նրանք 2005թ.-ին ձերբակալվել են, Մուշֆիգը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

2005թ.-ին ադրբեջանական բանտերից մեկի 200 բանտարկյալներ ընդվզում էին կազմակերպել և պահանջել բանտի պետ Օքտայ Հասանովի հրաժարականը: Հաջորդ օրը ընդվզում էր սկսվել 13-րդ կալանավայրում: Տեղեկություններ կան, որ 2 բանտերում էլ ընվզումները կազմակերպել է Սալիֆովը:

Նշվում է, որ բոլոր 13 ձերբակալվածները նախկինում դատված են եղել և նրանց տանը հայտնաբերվել են ատրճանակներ, ինքնաձիգեր, թմրանյութ:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 223-1 հոտվածի հատկանիշներով`քրեական աշխարհին պատկանելիություն:

Ադրբեջանցի «օրենքով գողերը» Վրաստանում հանցախմբեր էին ուղղորդում