Ասադ. ԱՄՆ-ի հարձակմանը կհակադարձի ոչ միայն Սիրիան
09/09/2013 20:45

Ասադ. ԱՄՆ-ի հարձակմանը կհակադարձի ոչ միայն Սիրիան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր «CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածին ոչ միայն Սիրիան կպատասխանի: Այս մասին տեղեկացնում է ria.ru:

«Ամեն ինչի կարող եք սպասել, և ոչ միայն Սիրիայի կողմից: Կան տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ»,- աղբյուրի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ասադը` ակնարկելով լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորմանը և Իրանում իր ռեժիմի կողմնակից այլ զինյալ խմբավորումներին. «Սիրիան դաշտում միակ զինվորը չէ»,- հավելել է Բաշար Ասադը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկացել էին, որ Իրանի նախաձեռնությամբ Իրաքում զինված հարձակում տեղի կունենա ԱՄՆ դեսպանատան վրա, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Սիրիայի դեմ: Նաև պարզել էին, որ «Հզբոլլահ» խմբավորումը պատրաստվում է գրոհել ԱՄՆ դեսպանատունը Բեյրութում: Պետքարտուղարության հրահանգով Բեյրութի դեսպանատան աշխատակիցների մեծ մասն արդեն լքել է երկիրը:
 

Ասադ. ԱՄՆ-ի հարձակմանը կհակադարձի ոչ միայն Սիրիան