.jpg)
09/09/2013 18:54
Իգոր Եֆիմովը հանգրվանեց 16-րդ տեղում
Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (Մոնակո) Իտալիայի Ամանտեա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Յարոսլավ Զինչենկոն (Ուկրաինա):