Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը
09/09/2013 21:12

Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը

Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել և ընդունել իր մեղքը՝ ճանապարհատրանսպորտային կանոնաները խախտելու մեջ: Այս մասին հայտում է vzglyad.ru-ն:

Նա հայտնել է, որ արգելակները չեն գործել և քանի որ ճանապարհը թեք է եղել, ավտոմեքենայի ընթացքը գնալով արագացել է:

Հ. Հարությունյանը նաև հայտնել է, որ  սխալ ճանապարհ է մտել, քանի որ իր ճանապարհը լեփլեցուն է եղել ավտոմեքենաներով:

Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել է, որ իր պաշտպանյալը խորապես ցավում է կատարվածի համար:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:

Դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Նախորդող հրապարակում` Փաստաբան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է

Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ

 

 

Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը