.jpg)
Իվանիշվիլին կհեռանա քաղաքականությունից
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ Վրաստանում առաջիկա հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո մտադիր է հեռանալ քաղաքականությունից:
Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
«Ես իմ առաքելությունն ավարտել եմ և նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ հետո կհեռանամ քաղաքականությունից: Ինձանից հետո շատ լավ թիմ եմ թողնում, իսկ իմ նոր աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու», - այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը` հավելելով, որ քաղաքականություն այլևս չի վերադառնա:
Ըստ տեղեկությունների` Իվանիշվիլին սեպտեմբերի սկզբին բաց նամակով դիմել է Վրաստանի ժողովրդին, հայտարարելով, որ նախագահական ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից, և աշխատելու է զարգացնել քաղաքացիական հասարակությունը: Վրաստանի վարչապետը խոստացել է իրենից հետո արժանի փոխանորդ թողնել իր պաշտոնում: