.jpg)
Լե Գրե. «Բենզեմայի մրցելույթները մեզ վշտացնում են»
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն խոսել է Կարիմ Բենզեմայի գոլային երաշտի մասին, ով հավաքականում չի կարողանում հաջողության հասնել 2012 թ. հունիսի 5-ից ի վեր: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:
«Բենզեմայի հետ խնդիրներ կան: Նրա մրցելույթները մեզ վշտացնում են: Ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս «Ռեալի» հիմնական կազմում, չի կարող այդքան վատը լինել: Մենք Կարիմից ավելին ենք սպասում»,- հայտարարել է Լե Գրեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ընտրանու հետ կայացած վերջին խաղում ֆրանսիացիներն այդպես էլ չկարողացան հաջողության հասնել, իսկ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով: