«Եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրի, ապա ՄՄ դռները կփակվեն»
09/09/2013 19:01

«Եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրի, ապա ՄՄ դռները կփակվեն»

ՌԴ վարչապետ Դիմտրի Մեդվեդևը այսօր հայտարարել է, որ եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքի, ապա Մաքսային Միությունը, որում ներառված են Ռուսաստանը, Բելառուսիան և Ղազախաստանը, Կիևի համար փակ կլինի: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ» պարբերականաը:

«Ես ցանկանում են, որ ոչ մի պատրանք չլինի: Իրավիճակը բավականին պարզ է. ԵՄ երկրների հետ ասոցացման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստորագրելով, գործանականում մեր ուկրաինացի գործընկերների համար դեպի Մաքսային միություն մուտքը կփակվի»,-նշել է Մեդվեդևը:

Վերջինս նաև նշել է, որ այդ մասին բավականին հստակ խոսել են ԵՄ ղեկավարները, չնայած շատ անգամները այն թաքցվել է որոշակի հռետորաբանության ներքո:

«Ես կարծում եմ, որ դա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում նաև Ուկրանայում ապրող մարդիկ»-նշել է Մեդվեևը:

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ դա քաղաքական ընտրությունն է, որը կատարում են Ուկրաինայի ղեկավարությունը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական մաքսատունը արգելափակել էր ամբողջ ուկրաինական արտահանումը՝ չնայած որ Ռուսաստանի կառավարությունում հայտարարել էին, որ պատժամիջոցներ չէին ընդունել: Ավելի ուշ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հասկացրել էր, որ Ռուսաստանը կխստացնի մաքսային գործընթացները, եթե Կիևը ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:
 

«Եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրի, ապա ՄՄ դռները կփակվեն»