.jpg)
Ռուբեն Սահակյանը Հայկ Ալումյանին բանավեճի է հրավիրում
Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:
«Հարգելի բարեկամ, հարգելի ընկեր, հարգելի Հայկ, խնդրում եմ արի քննարկենք, միասին նստենք մի տեղ, ուզում ես միասին խոսենք, ուզում ես բոլորի ներկայությամբ խոսենք: Ցանկացած ձևաչափին համաձայն եմ: Համաձայն եմ քո առաջարկությանը: Հայկ Ալումյան, ես պատրաստ եմ, բաց եմ քննարկման համար»,- այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Սահակյանը:
Նա ասաց, որ ինքն իր կողմից առաջարկում է, որ հանրային բանավեճին ներկա լինեն իրավաբան գիտնականներ և մեծ թվով լրագրողներ:
«Առաջարկում եմ` մի կողմից ես, մյուս կողմից Ալումյան Հայկը: Պարտադիր կցանկանայի ներկա գտնվեր որևէ իրավաբան-գիտնական կամ երկուսիս` իմ և Ալումյանի ընտրությամբ կոնսենսուսով կամ եթե համաձայնության չենք գա, ապա ինքն իր կողմից թող մի իրավաբան գիտնական հրավիրի, ես իմ կողմից, որպեսզի նրանք լինեն մեր արբիտրը: Այդ բանավեճին թող ներկա լինեն աշխարհի բոլոր ժուռնալիստները և անպայման դիտենք տեսաժապավենը», - հավելեց Ռուբեն Սահակյանը:
Նյութն ամբողջությամբ այստեղ: