Խաչվերաց տոնի կապակցությամբ՝ գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործի
10/09/2013 20:23

Խաչվերաց տոնի կապակցությամբ՝ գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործի

Խաչվերաց տոնի կապակցությամբ, կիրակի` սեպտեմբերի 15-ին, Երևանի Կասյան փողոցի և Մաշտոցի պողոտայի գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործելու: Այս մասին Aysor.am-ին  ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա նշեց, որ միայն կիրակի օրը չեն գործելու, իսկ շաբաթ օրը` ինչպես միշտ:

Նշենք, որ  2011 թ.-ի օգոստոսի 21-ին առաջին անգամ կազմակերպվեց շաբաթ և կիրակի գործող գյուղմթերքի տոնավաճառ մայրաքաղաքի Կասյան փողոցում, որտեղ առաջին անգամ գյուղացիներին հնարավորություն տրվեց առանց միջնորդի իրենց մթերքը իրացնել:

Գյուղմթերքի տնավաճառներում արտադրողներին անվճար տրվում են տաղավարներ, կշեռքներ, արտահագուստ:

Խաչվերաց տոնի կապակցությամբ՝ գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործի