.jpg)
Արբելոա. «Հաջորդ Բեյլի հետ պայմանագիր կստորագրենք հենց մենք»
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Ալվարո Արբելոան և Ռաուլ Ալբիոլը այսուհետ կարող են աշխատել որպես ֆուտբոլային ակումբների մարզական տնօրեններ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Նախորդ տարի վերոնշյալ ֆուտբոլիստները դասընթացների են մասնակցել, իսկ այսօր ստացել են դիպլոմներ: Ներկա պահին նրանք գտնվուն են Իսպանիայի հավաքականի ճամբարում և պատրաստվում են Չիլիի ընտրանու հետ այսօր կայանալիք ընկերական հանդիպմանը:
«Առջևում մարզական տնօրենների աշխատանքն է: Հաջորդ Բեյլի հետ պայմանագիր կստորագրենք հենց մենք»,- թվիթերյան իր էջում գրել է Արբելոան: