Սառա Էրրանին շնորհավորել է Ռաֆայել Նադալին
10/09/2013 19:04

Սառա Էրրանին շնորհավորել է Ռաֆայել Նադալին

Իտալացի թենիսիստուհի Սառա Էրրանին շնորհավորել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, ով դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոն` եզրափակչում պարտության մատնելով սերբ Նովակ Ջոկովիչին: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:

«Շնորհավորում եմ Ռաֆային` տոնած փայլուն հաղթանակի առիթով: Հենց նրանից պետք է օրինակ վերցնել»,- նշել է Էրրանին:

Հիշեցնենք, որ 26-ամյա իտալուհին չէր կարողացել հաղթահարել ԱՄՆ-ի բաց առաջնության 2-րդ փուլի արգելքն ու դուրս էր մնացել պայքարից, իսկ ահա Նադալը, վնասվածքից ապաքինվելուց հետո, շարունակում է վստահ ուժերով առաջ շարժվել:
 

Սառա Էրրանին շնորհավորել է Ռաֆայել Նադալին