Իրանի միջուկային խնդրի շուրջ 1-ին բանակցությունը կանցկացվի Նյու Յորքում
10/09/2013 19:40

Իրանի միջուկային խնդրի շուրջ 1-ին բանակցությունը կանցկացվի Նյու Յորքում

Իրանի միջուկային խնդրի շուրջ առաջին բանակցությունը հավանաբար Նյու Յորքում կանցկացվի: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 անդամներ և Գերմանիա) բանակցությունների վերսկսմանը, նշել է. «Իրանի միջուկային խնդրի շուրջ առաջին բանակցությունը հավանաբար Նյու Յորքում կանցկացվի, իսկ այնուհետև, երբ հետագա բանակցությունների տեղը կորոշվի, այն ժամանակ էլ Իրանի և «5+1» խմբի միջև կշարունակվեն բանակցությունները»:

Հասան Ռոհանին սեպտերմբերի երկրորդ կեսին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի կհաղորդմամբ՝ նախագահ Հասան Ռոհանին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վարելու լիազորությունը փոխանցվել է ԱԳ նախարարությանը:
Նկատենք, որ մինչ այդ միջուկային հարցով Արևմուտքի հետ բանակցություններն անցկացնում էր ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Իրանի ժողովուրդը չի ցանկանում հրաժարվել իր իրավունքից, և ոչ մի կառավարություն էլ չի կարող անտեսել ժողովրդի իրավունքը: Սակայն, մենք ցանկանում ենք աշխարհին ապացուցել, որ Իրանի կողմից որևէ սպառնալիք գոյություն չունի.: Միջուկային զենքը մենք չենք դիտարկում որպես երկրի անվտանգության բաղադրիչ, ընդհակառակը, դրա գոյությունը դիտարկում ենք որպես սպառնալիք»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը, վկայակոչելով միջուկային զենքի վերաբերյալ հոգևոր առաջնորդի ֆեթվան, հավելել է, որ միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում:

Նշենք, որ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի ծրագրում միջուկային խնդրի վերաբերյալ ներկայացված են հետևյալ դրույթները.

  •  Ջանքեր գործադրել, որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործը դուրս բերվի ՄԱԿ-ի ԱԽ-ից
  • Աստիճանաբար լուծել Իրանի միջուկային խնդիրը՝ պահպանելով գիտական նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքը
  • Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների կառավարում, նվազեցում և վերացում:

Նախորդող հրապարակում՝ Իրանի միջուկային խնդրով Արևմուտքի հետ այսուհետ կբանակցի ԱԳ նախարարը
 

Իրանի միջուկային խնդրի շուրջ 1-ին բանակցությունը կանցկացվի Նյու Յորքում