Մորտեն Օլսեն. «Մենք արժանի էինք 3 միավորի»
10/09/2013 23:38

Մորտեն Օլսեն. «Մենք արժանի էինք 3 միավորի»

Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի երևանյան խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակը ոգևորել էր Դանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենին: Եվ դա բնական է. չէ՞ որ այդ թիմը շարունակում է պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

«Սա մեզ համար մեծ երեկո է,- հայտարարեց Օլսենը:- Իմ ֆուտբոլիստները լիարժեք կատարեցին առաջադրանքը` իրականացնելով տնային բոլոր լուծումները: Այժմ մնում է հաղթել վերջին երկու խաղում և դուրս գալ «ԱԱ-2014»: Լուրջ վերահսկողություն իրականացրեցինք հայ ֆուտբոլիստների նկատմամբ և, ըստ իս, արժանի հաղթանակ տոնեցինք: Տնային խաղում, որում պարտվեցինք 0:4 հաշվով, Հայաստանի ընտրանին գերազանց գործեց հակագրոհների մարտավարությամբ: Այս անգամ մենք խաղադաշտում գերազանցեցինք մրցակցին: Ճիշտ է` գործընկերս (նկատի ունի Վարդան Մինասյանին-խմբ.) խաղի ընթացքում փոխում էր մարտավարությունը, բայց իմ ֆուտբոլիստները կարողացան մինչև վերջ լավ խաղ ցուցադրել և հաղթել: Կարծում եմ` այս երեկո մենք արժանի էինք 3 միավորի»:

Մորտեն Օլսեն. «Մենք արժանի էինք 3 միավորի»