Նաիրա Զոհրաբյան. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ պատասխաններ չստացանք
10/09/2013 13:53

Նաիրա Զոհրաբյան. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ պատասխաններ չստացանք

Ես այդպես էլ պատասխան չստացա իմ այն հարցին, թե ի՞նչ է շահում Հայաստանը մեկ տնտեսական ռեժիմը մյուսով փոխարինելով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դռնփակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Խորհրդարանում նախարարի հետ հանդիպման ժամանակ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն այդպես էլ չլսեցինք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ևս դժգոհ է մնացել նախարար Նալբանդյանի պարզաբանումներից: Պատգամավորը Twitter-ում գրել է.

«ԱԳ նախարարի հետ փակ հանդիպման արդյունքներով. Նալբանդյանը չունի պատասխաններ: Միայն բառակույտեր, որ կապ չունեն առաջադրված հարցերի հետ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում` խորհրդարանական մի քանի խմբակցությունների նախաձեռնությամբ, Մաքսային միությանն անդամակցելու հարցով այսօր տեղի է ունեցել դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդող հրապարակում՝ ԱԳ նախարար. Կա ցանկություն շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ

 

Նաիրա Զոհրաբյան. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ պատասխաններ չստացանք