.jpg)
Եղջերուն ավերածություններ է իրականացրել նորվեգական դպրոցում
Նորվեգիայի Վեստբյու քաղաքի դպրոցում եղջերուն կոտրել է դպրոցի դռների ապակիները:
Mk.ru-ի փոխանցմամբ, առավոտյան աշխատանքի եկած աշխատակիցները կարծել են, թե այդ ավերածությունները մարդիկ են իրականացրել: Սակայն դպրոցի մոտ տեղակայված տեսախցիկները ֆիքսել են, որ այդ ամենը իրականացրել է եղջերուն:
Դպրոցի տնօրենը նշել է, որ ամենայն հավանականությամբ, կենդանին իր պատկերը տեսել է ապակիների մեջ և հարձակվել դռան վրա: