Ֆիլիպինցին պլաստիկ վիրահատության արդյունքում վերածվել է Սուպերմենի
10/09/2013 21:00

Ֆիլիպինցին պլաստիկ վիրահատության արդյունքում վերածվել է Սուպերմենի

Ֆիլիպինների բնակիչ, 35-ամյա Գերբերտ Չավեսը 13 պլաստիկ վիրահատության ենթարկվելով և 7.000 դոլար ծախսելով՝ վերածվել է Սուպերմենի:

Dni.ru-ի փոխանցմամբ՝ տղամարդը փոխել է իր քթի և ծնոտի տեսքը, ինչպես նաև՝ սպիտակացրել է մաշկը:

Ֆիլիպինցին փողոց է դուրս գալիս հայտնի ամերիկյան ֆիլմի հերոսի հագուստով:

Նա սովորեցնում է փողոցում հանդիպող երեխաներին իրենց լավ պահել:

Նշվում է, որ Չավեսը ունի նաև  խաղալիք Սուպերմենների աշխարհում ամենամեծ հավաքածուն:

 

Ֆիլիպինցին պլաստիկ վիրահատության արդյունքում վերածվել է Սուպերմենի