Ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ռաֆո Գյանջինսկին (Տեսանյութ)
10/09/2013 19:48

Ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ռաֆո Գյանջինսկին (Տեսանյութ)

Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել է սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռաֆո Գյանջինսկին:

Ռուսաստանի ՆԳՆ կայքի փոխանցմամբ՝ ձերբակալվել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամները, որոնք բոլորը ծնունդով Ադրբեջանից են:

Ձերբակալվածները մեղադրվում են Մոսկվայի մարզում հանցագործություններ կատարելու մեջ:

Հանցախմբի մեջ էր մտնում նաև 33-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Ռաֆո Գյանջինսկին:

Տեղեկություններ կան, որ նա սպանություն է իրականացրել Մոսկվայի տարածքում:

«Օրենքով գողի» նկատմամբ քրեական գործ էր հարուցվել. պատժից խուսափելու համար նա փախուստի է դիմել, ինչից հետո էլ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

ՌԴ ՆԳ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել էին նրան Մոսկվայի Հարավ-արևելյան շրջանում:

Ռաֆո Գյանջինսկու մոտից առգրավվել է ՌԴ քաղաքացու կեղծ անձնագիր`Ադրբեջանի Դաշքեսան քաղաքի բնակչի անունով:

Ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ռաֆո Գյանջինսկին (Տեսանյութ)