Գիտնականները ճիշտ սնվելու համար «խելացի ատամ» են մշակել (Տեսանյութ)
10/09/2013 20:01

Գիտնականները ճիշտ սնվելու համար «խելացի ատամ» են մշակել (Տեսանյութ)

Այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, ալկոհոլ օգտագործելը և շատ են ուտում` թայվանցի գիտնականները «խելացի ատամ» են մշակել:

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ արտաքինից ատամից ոչ մի բանով չտարբերվող սարքը թույլ է տալիս գրանցել մարդու բերանի խոռոչում տեղի ունեցող բոլոր գործընթացները:

Սարքը հետևում է մարդու ծնոտի շարժին և ամբողջ տեղակությունը գրանցում հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:

Գիշերային ժամերին «խելացի ատամը» կարելի է հանել բերանից, լվանալ և դնել լիցքավորման:

Նշվում է, որ եթե մարդը ատամը անգզուշաբար կուլ տա, ապա այն դուրս կգա օրգանիզմից՝ առանց որևէ վնաս պատճառելու:
 

Գիտնականները ճիշտ սնվելու համար «խելացի ատամ» են մշակել (Տեսանյութ)