.jpg)
Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
Ամեն տարի՝ սեպտեմբերի 10-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Ինքնասպանության կանխարգելման միջազգային ասոցիացիան անցկացնում են ինքնասպանության կանխարգելման միջազգային օր` ինքնասպանության կանխարգելմանը վերաբերող գործունեությունը խրախուսելու նպատակով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների ընդհանուր քանակը տարվա կտրվածքով հասնում է մոտ 1 միլիոնի:
Ըստ կանխատեսումների՝ այս թիվը 2020թ. կկրկնապատկվի: Ինքնասպանությունը համաշխարհային առողջապահության գլոբալ խնդիրներից է: Սուիցիդի հետևանքով զոհվում է նույնքան մարդ, որքան պատերազմի:Հատկանշական է, որ ինքանսպանության դեպքերն ավելի հաճախ են գրանցվում զարգացած երկրներում.ամենաբարձր ցուցանիշը Արևելյան Եվրոպայի երկրներում է:
Ճապոնիայում ինքնասպանություն է գործում տարեկան մինչև 30.000 մարդ: Ամենցածր ցուցանիշը Լատինական Ամերիկայում և իսլամական երկրներում է: Այս պատճառով էլ ԱՀԿ-ն միջոցառումներ է կազմակերպում` ուղղված հասարակության մոտ մարդու կյանքը փրկելու պատասխանատվության ձևավորմանը: