.jpg)
Վարդան Մինասյան. «Ֆուտբոլիստները լիարժեք նվիրվեցին խաղին»
Դանիայի ընտրանու հետ աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումից (0:1) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
«Վերջին երկու խաղում հարկադրական 5 փոխարինում ենք կատարել, և այս փաստը խոսուն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, քանի որ ցուցաբերեցին հայրենասիրություն ու պայքարեցին մինչև վերջ, չնայած ստիպված էին հանդիպումն ավարտել 10 հոգով:
Որոշել էինք հիմնական կազմում ընդգրկել Մարկոսին, քանի որ մտադիր էինք տիրել գնդակին, իսկ Մարկոսն այդ որակով գերազանցում է Սարկիսովին: Հավանաբար, ընտրական այս փուլի ավարտից հետո կպատասխանեմ այն հարցին, թե ինչու ենք պարտվել տնային բոլոր հանդիպումներում: Հիմա դա չեմ կարող անել: Արդեն կմտածենք բուլղարացիների հետ հաջորդ հանդիպման մասին: Ավելացնեմ, որ Կառլեն Մկրտչյանի ու Արթուր Սարկիսովի վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն»,- նշեց Վարդան Մինասյանը: