.jpg)
Սամվել Ալեքսանյան. Հա, Carrefour-ի տնօրենը մատ է թափ տվել վրես
«Հա, Carrefour-ի տնօրենը մատ է թափ տվել վրես, դրա համար էլ, չեք տենում, տնից դուրս չեմ գալիս»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անդրադառնալով այն լուրերին, թե նա Carrefour-ի տնօրենի հետ խնդիրներ ունի.
«Հա մատ ա թափ տվել: Հեն ա տնից դուրս չեմ գալիս էս քանի օրը: Էսօր մի կերպ եկա, տեսա իրանք ըստեղ չեն, մի կերպ եկա»,- ասաց Սամվել Ալեքսանյանն ու միաժամանակ ավելացրեց, որ անձամբ մասնակցելու է Carrefour-ի բացմանը.
«Հա մասնակցելու եմ, լենթն էլ ես եմ կտրելու»:
Սամվել Ալեքսանյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու հարցին, նշելով, որ շատ է ուրախացել, երբ իմացել է այդ լուրը.
«Բիզնեսի առումով չեմ կարա ասեմ, ես բիզնեսմեն չեմ: Բայց մեր Նախագահն ինչ անում ա` ճիշտ ա անում»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: