.jpg)
Ձեռքեր չունեցող կինը բոդիբիլդինգի չեմպիոն է դարձել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքից 37-ամյա Բարբի Տոմասը, ով մանկության տարիներին կորցրել է ձեռքերը, կարողացել է հաջողակ մարզիկ դառնալ:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Բարբին 2 տարեկան հասակում հոսանքահարել և վիրահատության հետևանքով կորցրել է ձեռքերը, սակայն չի հուսահատվել և ժամանակի ընթացքում սկսել է ոտքերով անել այնպիսի հնարքներ, ինչպիսիք անում են մարդիկ ձեռքերի օգնությամբ:
Կինը կարողացել է դառնալ բոդիբիլդինգի չեմպիոն և ֆիթնեսի մարզիչ: