«Նախ պետք է տնտեսություն ունենալ, հետո որևէ միության անդամակցել»
11/09/2013 14:05

«Նախ պետք է տնտեսություն ունենալ, հետո որևէ միության անդամակցել»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միության անդամակցությանը, ասաց, որ նախ պետք է տնտեսություն ունենալ, հետո մտածել որևէ միությանն անդամակցելու մասին:

«Բոլոր երկրներում տնտեսությունը ժամսլաքի ուղղությամբ է զարգանում, իսկ մեր երկրում` ժամսլաքին հակառակ է: Վերահսկողություն չկա, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Մենք պետք է վերահսկող հանձնաժողով ստեղծենք, որն, ի տարբերություն այլ մարմինների, իսկապես կաշխատի»,-ասաց Պիպոյանը:

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ Հայաստանում արտադրանքի որակի խնդիր ևս կա, և մեր երկիրն այս ոլորտում շատ պարտավորություններ ունի, որոնք չի կատարում:
 

«Նախ պետք է տնտեսություն ունենալ, հետո որևէ միության անդամակցել»