ԵՄ չափանիշներին համապատասխանող մոլդովական գինիները՝ ՌԴ սև ցուցակում
11/09/2013 13:08

ԵՄ չափանիշներին համապատասխանող մոլդովական գինիները՝ ՌԴ սև ցուցակում

Ռուսաստանը Մոլդովայից ներմուծվող գինիների և սպիրտային խմիչքների վրա արգելք է դրել՝ մեկնաբանելով այն առողջական գործոններով։ Սակայն քննադատները նշում են, որ արգելքը կապված է նախկին սովետական հանրապետության եվրոպական ձգտումներով։
ՌԴ առողջապահության նախարար Գենադի Օնիշենկոն ասել է, որ իրենք Մոլդովային բազմիցս զգուշացրել են՝ բարելավել ապրանքների որակը, ինչը չի արվել։

Մոլդավայի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, Euobserver-ին ասել է, որ Ռուսաստանը մեծ պատմություն ունի՝ արգելքներ կիրառելով հասնել քաղաքական ճնշման՝ Մոլդովայի «ինքնիշխան ընտրության» նկատմամբ։

Մոլդովացի պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի սև ցուցակում հայտնված գինիները համապատասխանում են ԵՄ չափանիշներին․ «Մենք բացի Ռուսաստանից, արտահանում ենք նաև Եվրոպական միություն»։

ՌԴ-ի կողմից ներմուծման արգելքը հայտարարվեց երեկ՝ սեպտեմբերի 10-ին, որը ուժի մեջ է մտնում այսօր։

Կայքը նշում է, որ ԵՄ-ն պատրաստվում է նոյեմբերին նախաստորագրել Արևելյան գործընկերության համաձայնագրերը՝ Մոլդովայի, Վրաստանի հետ և ստորագրել Ուկրաինայի հետ։ Հայաստանը անակնկալ հայտարարությամբ հաստատեց, որ մտնում է ՌԴ-ի կողմից ստեղծվող Մաքսային միություն, որի մաս են կազմում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը։ Այնինչ Մոսկվան ցանկանում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ղրղզստան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը ևս միանան այս կառույցին, որը հետագայում վերածվելու է քաղաքական դաշինքի՝ Եվրասիական միության։ 

ԵՄ չափանիշներին համապատասխանող մոլդովական գինիները՝ ՌԴ սև ցուցակում