.jpg)
Քեթրին Էշթոնը Եվրոպական խորհրդարանում քննարկում է Սիրիայի խնդիրը
Այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում քննարկվում է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, քննարկման սկզբում Սիրիայում տիրող իրավիճակը ներկայացրեց Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
Քեթրին Էշթոնն իր ելույթում մասնավորապես ասաց․ «Վերջին օրերին մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում Սիրիայի իրավիճակի հետ կապված։ Վիլնյուսում նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ևս քննարկվեց խնդիրը։
Մենք համաձայնել ենք, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը պետք է հետևի միջազգային հստակ պատասխանը՝ որպեսզի կանխվի քիմիական զենքի կիրառման այս սարսափելի նախադեպը։
Մենք ուշադիր հետևում ենք ժամ առ ժամ տեղի ունեցող զարգացումներին, նաև Ռուսաստանի մոտեցմանը՝ Սիրիայում քիմիական զենքի վրա միջազգային վերահսկողություն հաստատելու հետ կապված։
Վերջին շրջանում մենք ականատես եղանք նոր բռնություների, քաղաքացիների դեմ ուղղված ոտնձգությունների, հրաձգությունները շարունակվում են, իսկ փախստականների թիվը շարունակում է աճել։ Թիրախ են դառնում նաև քրիստոնյա փոքրամասնությունները։
Ուզում եմ անդրադառնալ նաև ՄԱԿ-ի հետազոտական խմբի գործունեությանը, ովքեր աշխատեցին վտանգավոր պայմաններում՝ քիմիական զենքի կիրառումից հետո։ Այժմ անհրաժեշտ է, որ նրանք հարավորինս շուտ ավարտեն իրենց զեկույցը։ Փորձաքննություների արդյուքում պետք է պարզել՝ արդյոք ռեժի՞մն էր կանգնած քիմիական հարձակման հետևում։
Մենք հետևողականրեն ընդգծում ենք, որ Անվտանգության խորհրդի որոշումն անփոխարինելի է, և ցավալի է, որ մինչ այժմ Անվտանգության խորհրդի անդամները պատասխանատվություն չեն ցուցաբերում այս խնդրի լուծման համար։
Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, արաբական աշխարհի։
Քննարկել և բազմաթիվ անգամներ ընդգծել ենք, որ սիրիական խնդրի համար պետք է լինի քաղաքական լուծում։ Մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ դրան հասնելու համար։
Կարևոր է նաև փախստականներին ցուցաբերվող օգությունը, հատկապես՝ երկրի ներսում։
Եվրամությունը պատրաստակամ է շարունակել մարդասիրական աջակցություն ցույց տալ Սիրիացի ժողովրդին»։
Ք․Էշթոնին հետևեցին խորհրդարանի պատգամավորների ելույթները։ Այսօրվա քննարկման արդյունքում Եվրոպական խորհրդարանը կընդունի բանաձև՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի քվեարկությունը նախատեսված է վաղը։