Ավանակի կաթը օգտակար է օրգանիզմի համար
11/09/2013 18:31

Ավանակի կաթը օգտակար է օրգանիզմի համար

Գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ավանակի կաթը կարող է օգնել քաշը պակասեցնելու կամ սրտի հիվանդությունները կանխարգելու դեպքում:

Նեապոլի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ համեմատելով ավանակի և կովի կաթի հատկությունները և օգտակարության աստիճանը: Նրանք հայտնաբերել են, որ ավանակի կաթի մեջ ավելի քիչ է ճարպը, ավելի սննդարար է, քան կովինը: Բացի այդ, ավանակի կաթը պարունակում է օմեգա-3 և ամեգա-6 ճարպային թթուները, որոնք արյան մեջ իջեցնում են խոլեստերինի քանակը և հանդիսանում են սրտի բնական պաշտպանը:

Հետաքրքրական է այն փաստը, որ ավանակի կաթը իր բաղադրությամբ ավելի մոտ է մայրական կաթին: Հետևաբար, այն կարելի է օգտագործել այն նորածին երեխաներին կերակրելու համար, ովքեր ալերգիա ունեն այլ տեսակի կաթնամթերքներից: Իսկ ավանակի կաթում եղած կալցիումի մեծ քանակը օգտակար է դարձնում ոսկորների համար:
Էներգետիկ արժեքի տեսակետից ավանակի և կովի կաթը համարժեք են:

 

Ավանակի կաթը օգտակար է օրգանիզմի համար