Կավիճով և շրթներկով գրություններ՝ Եղիշե Չարենցի հուշարձանի վրա
11/09/2013 20:32

Կավիճով և շրթներկով գրություններ՝ Եղիշե Չարենցի հուշարձանի վրա

Երևանի Կենտրոն վարչական շրջանի օղակաձև զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի /պետ. ցուցիչ` 1.6.137/ հուշարձանի հետևի հատվածի վրա ներկով գրված է: Երեկ հերթական շրջայցի ընթացքում իրավախախտումն արձանագրել է մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Երևանի մարզային ծառայության հուշարձանների պահապան ՎրեԺ Հաջյանը: Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից:

Արձանի վրա եղել են նաև կավիճով, շրթներկով գրված հատվածներ: Ներկի թարմությունը հիմք է տալիս եզրակացնել, որ իրավախախտումը տեղի է ունեցել նախորդող օրվա ընթացքում: Կատարվածի մասին գրավոր տեղյակ է պահվել լիազոր մարմնին: ՊՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի պետ Ա. Պողոսյանին` մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու խնդրանքով: 

Կավիճով և շրթներկով գրություններ՝ Եղիշե Չարենցի հուշարձանի վրա