Հակոբ Հակոբյան սեր է քարոզում
11/09/2013 21:30

Հակոբ Հակոբյան սեր է քարոզում

ՀՀ քաղաքացին` քրիստոնեական ծննդից մինչև մահ, պետության հետ գտնվում է սոցիալական հարաբերությունների մեջ. այդ դեպքում ինչո՞ւ այդ հարբերությունները սիրով չլինեն: Այսօր լրագրողներին իր զարմանքը հայտնեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Փոխադրաձ սիրո առաջարկը Հակոբ Հակոբյանը հրամցնում է` հաշվելով, որ ՀՀ քաղաքացու քրիստոնեական ծննդից առաջ և հետո մորը գումար են տրամադրում, մինչև 10 տարեկանը` անվճար բուժօգնություն, անվճար հանրակրթություն, լավ սովորողներին` անվճար բարձրագույն կրթություն, ոչ այնքան լավ սովորողներին` վճարովի: Աջակցում են աշխատանքի տեղավորման գործում, իսկ մահանալուց` տրամադրում են որոշակի գումար` իհարկե` հարազատներին:

Իսկ թե այսքան ճանապարհ անցնելուց հետո ինչո՞ւ եկկողմանի սեր չկա, Հակոբ Հակոբյանի համար զարմանալի է, սակայն համոզված է, որ և' քաղաքացիների, և' իշխանության հոգեբանությունը փոխել է պետք. եղիցի սեր:

 

Հակոբ Հակոբյան սեր է քարոզում