3 մլն 800 հազար դոլար` կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին
11/09/2013 17:23

3 մլն 800 հազար դոլար` կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը առաջիկա 4 տարիներին Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետությունը բարձրանցելու համար տրմադրելու է 3 մլն 800 դոլար: Այսօր աջակցության ծրագրի մեկնարկի շրջանակներում հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդը` հավելելով, որ վերապատրաստվելու են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներին, հզորացնելու են նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, նաև աջակցելու են նախարարության տեղեկատվական տեխնոլոգիական համակարգին, որպեսզի թոշակառուներին մատուցվեն ավելի լավ ծառայություններ:

Նա նաև նշեց, որ USAID-իի աջակցությամբ ՀՀ կառավարությունը շարունակում է բարելավվել սոցիալական ապահովության համակարգի արդյունավետությունը և կայունությունը: Նաև հիշեցրեց, որ համագործակցության արդյունքում 2010թ-ին ՀՀ կառավարությունն ընդունել է նոր օրենքներ` կենսաթոշակային բարեփոխումների համար. «Մենք միասին պատրաստվում ենք 2014 թ-ին մեկնարկելու նոր կենսաթոշակային համակարգը»:

Քարեն Հիլլիարդը նաև փոխանցեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցելու է Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ` ապահովելու կենսաթոշակային համակարգի կայունությունը. «Կառավարությունը ակնկալում է, որ աշխատողները կենսաթոշակային ֆոնդին տրամադրեն իրենց աշխատավարձի մի մասը, ապա կառավարությունը պատասխանատու է այդ ֆոնդերի խելացի կառավարման համար»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարաը կարևորեց նաև քաղաքացիների շրջանում վստահության ձևավորումը՝ հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով:

3 մլն 800 հազար դոլար` կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին