Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի կառավարությանը. Թող գան ու պատասխանեն
11/09/2013 19:35

Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի կառավարությանը. Թող գան ու պատասխանեն

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Փակ շուկայի վերաբերյալ որոշ հարցեր ունի վարչապետին: Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետք է մինչ այս պահը քրեական գործ հարուցված լիներ համապատասխան անձանց նկատմամբ: Նա նշեց, թե քաղաքապետարանի ու իրավապահների վատ աշխատանքի արդյունքում Փակ շուկան որպես ճարտարապետական կառույց ոչնչացվել է: Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ հնչեցրեց հարցը. «Ինչպե՞ս պետք է վերականգնվի պետությանը հասցրած վնասը»:

Պատգամավորը ցանկանում էր անձամբ հարցեր ուղղել Տիգրան Սարգսյանին, ով այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում է:

Նիկոլ Փաշինյանը դժգոհությանն ի պատասխան ԱԺ նախագահն առաջարկեց, որպեսզի պատգամավորի հարցին կառավարությունը գրավոր պատասխան տա և հավելեց, թե Տիգրան Սարգսյանը երկրի համար կարևոր գործով է գնացել ու հորդորեց ըմբռնումով մոտենալ, սակայն ընդդիմադիր պատգամավորը պնդեց. «Թող գան Չինաստանից ու պատասխանեն, սա ի՞նչ վերաբերմունք է»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության, կառավարությունը պարտավոր է մասնակցել հարցուպատասխանին:

 

 

Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի կառավարությանը. Թող գան ու պատասխանեն